Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. Ուսանողական ամուր թիկունք.

ԵՊԲՀ. Ուսանողական ամուր թիկունք.

Պատերազմի առաջին օրվանից սկսած բժշկական համալսարանի ուսանողներն ամուր թիկունք կազմեցին և ակտիվորեն ներգրավված են եղել տարբեր աշխատանքներում և մինչ օրս էլ շարունակում են կատարել իրենց առաքելությունը: Այս ծանր և պատասխանատու օրերի ընթացքում բժշկական համալսարանի ուսանողների աշխատանքն ամփոփենք թվերով՝

 ԵՊԲՀ-ի 350 ուսանող անցել է առաջին բուժօգնության արագացված դասընթացներ՝ ձեռքբերված գիտելիքները վերհիշելու և անհրաժեշտության դեպքում օգտագործելու նպատակով: Արագացված բուժօգնության դասընցնթացներին մասնակցել են նաև այլ բուհերի ուսանողներ:

 

Շուրջ 80 ուսանողներ մասնակցել են եռօրյա արագացված դասընթացներին՝

  • բուժծառայության կազմակերպում և մարտավարություն,
  • հրաձգություն,
  • ռազմադաշտային վիրաբուժություն թեմաներով:


Մինչ օրս շուրջ 400 ուսանող նվիրաբերել է իր արյունը,դառնալով արյան դոնոր:

 

Համալսարանական հիվանդանոցներում այս օրերին կամավոր հիմունքներով հերթապահել է շուրջ 500 ուսանող:

 

ԵՊԲՀ ուսանողների միասնական ջանքերով մեծաքանակ օգնություն (սնունդ, դեղեր, հագուստ,անհրաժեշտ պարագաներ) է ուղարկվել առաջնագիծ, հիվանդանոցներում բուժում ստացող զինվորներին և Արցախից ժամանած ընտանիքներին:
   

Արցախից ժամանած պատանիների համար կազմակերպվել է COVID 19-ից ճիշտ պաշտպանվելու վերաբերյալ իրազեկման միջոցառումներ:

Նշենք, որ առանձնահատուկ ծանր ու պատասխանատու աշխատանք են կատարել ԵՊԲՀ քոլեջի ուսանողները։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ